Սոչիում կործանված ռուսական ինքնաթիռում գտնվող անսամբլի ղեկավարին փրկել է որդու ծնունդը
SOCIETY
Սոչիում կործանված ռուսական Ту-154 ինքնաթիռով Սիրիայի Լաթակիա շրջան ուղևորվող Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ Վադիմ Անանյեվը իր գործընկերների հետ Սիրիա չի մեկնել, քանի որ նախընտրել է մնալ իր նորածին որդու կողքին տանը. հաղորդում է kp.ru-ն:
«Նրանք պետք է մեկ համերգ տային և վերադառնային: Ես ինքնս չգնացի` ընտանեկան հանգամանքներից ելնելով. վերջերս ծնվեց իմ տղան, ընտանքիի երրորդ երեխան և ես նախընտրեցի մնալ, որպեսզի օգնեմ կնոջս», - պատմել է Անանյեվը:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 25-ին Մոսկվայի ժամանակով առավոտյան 5:40 Սոչիից թռիչքի դուրս եկած Ту-154-ը 20 րոպե անց դուրս էր եկել ռադարից: Ինքնաթիռն ուղևորվում էր Սիրիայի Լաթակիայի շրջան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սև ծովում հայտնաբերվել են ՌԴ ՊՆ-ին պատկանող Ту-154 ինքնաթիռի բեկորները:
Նշենք, որ ինքնաթիռում գտնվել է 91 մարդ, նրանցից 8-ը անձնակազմի անդամներ, 9 ռուսաստանյան լրագրող և ևս 83 ուղևոր, որոնց թվում էին Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվում էին Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու:
Նախնական տվյալների համաձայն՝ ինքաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի թույլ տված սխալը:



