Թրամփի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է Սպիտակ տանը նոր պաշտոն զբաղեցնելու առաջարկից
INTERNATIONAL NEWSԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյսոն Միլլերը հայտարարել է, որ մերժել է Սպիտակ տանը կոմունիկացիոն հարցերով տնօրենի պաշտոնը զբաղեցնելու Թրամփի առաջարկը:
Այս մասին գրում է Politico-ն:
Իր այս որոշումը Միլլերը մեկնաբանել է ասելով, որ նախընտրում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ և հավելել, որ ինքն իր կինը սպասում են երկրորդ երեխայի ծնունդին արդեն հաջորդ ամիս:
Հայտնի է, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Հանրապետական ազգային կոմիտեի ներկայացուցիչ Շոն Սպայսերը, ով ավելի վաղ հավակնում էր նորընտիր նախագահի օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոնին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



