Սև ծովում հայտնաբերվել են Սիրիա ուղևորվող և Ռուսաստանի ՊՆ-ին պատկանող ինքնաթիռի մասունքները
SOCIETYՍև ծովում հայտնաբերվել են ՌԴ ՊՆ-ին պատկանող Ту-154 ինքնաթիռի բեկորները, հաղորդում է ռուսական lenta.ru կայքը:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 25-ին Մոսկվայի ժամանակով առավոտյան 5:40 Սոչիից թռիչքի դուրս եկած Ту-154-ը 20 րոպե անց դուրս էր եկել ռադարից: Ինքնաթիռն ուղևորվում էր Սիրիայի Լաթակիայի շրջան:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ափից մոտ 1.5 կմ հեռավորության վրա նկատվել են ինքնաթիռի մնացորդները, որոնք գտնվում են 50-70 մ խորության վրա:
Նշենք, որ ինքնաթիռում գտնվել է 91 մարդ, նրանցից 8-ը անձնակազմի անդամներ, 9 ռուսաստանյան լրագրող և ևս 83 ուղևոր, որոնց թվում էին Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվում էին Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու:
Նախնական տվյալների համաձայն՝ ինքաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի թույլ տված սխալը:



