Քարաթափման հետևանքով Գորիս – Կապան ճանապարհահատվածը միակողմանի փակ է
SOCIETYՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի 247-րդ կմ-ում՝ Գորիս - Կապան հատվածում, տեղի է ունեցել քարաթափում` 20-30 խմ ծավալով: Քարաթափման հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է: Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարներն այժմ կատարում են մաքրման աշխատանքներ` ճանապարհի երկկողմանի երթևեկությունը վերականգնելու համար:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



