Լեհաստանն ու ԱՄՆ–ը թեւավոր հրթիռների համաձայնագիր են ստորագրել
INTERNATIONAL NEWSԼեհաստանն ու ԱՄՆ–ը համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է ամերիկյան ASSM-ER թեւավոր հրթիռներ մատակարարել Լեհաստանին։ Այս մասին հայտնում են երկրի ՊՆ–ից, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Օրերս Լեհաստանի ու ԱՄՆ–ի միջեւ համաձայնագիր է ստորագրվել, որը երաշխավորում է Լեհաստանին ASSM-ER թեւավոր հրթիռներ մատակարարել։ Պայմանագրի արժեքը 940 մլն զլոտի է՝ 235 մլն դոլար»,– հայտնել են ՊՆ–ից։
JASSM-ER–ը ամերիկյան թեւավոր հրթիռ է, որը կարող է թիրախները խոցել գործարկման վայրից 980 կմ հեռավորության վրա։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



