Թուրքիան հայտարարել է մեկ գիշերում 68 գրոհայինի ոչնչացման մասին
INTERNATIONAL NEWSԹուրքիան հայտարարել է մեկ գիշերում ԴԱԻՇ խմբավորման 68 գրոհայինի ոչնչացման մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Անկարայից ստացվող տեղեկությունների համաձայն՝ իսլամիստները ոչնչացվել են Էլ-Բաբ քաղաքի մոտ տեղի ունեցած մարտերում՝ չափավոր սիրիական ընդդիմության անդամների կողմից, որոնց աջակցել են թուրք զինծառայողները։ Հաղորդվում է նաև ԴԱԻՇ-ի 141 օբյեկտի, այդ թվում շտաբի ոչնչացման մասին։
Սիրիայի ազատ բանակի ջոկատներին հաջողվել է իսլամիստներից մաքրել հիվանդանոցի շենքը, որտեղ գտնվել է հրամանատարական կետ և զինամթերքի պահեստ։ Թուրքամետ գրոհայինները տվել են 2 զոհ։ Թուրքական մամուլի տվյալներով՝ ԴԱԻՇ-ին պատանդ է ընկել Թուրքիայի զինված ուժերի 3 զինվոր։ Այդ տեղեկության պաշտոնական հաստատում դեռևս չկա։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



