Եգիպտոսը պատրաստ է առանցքային դեր խաղալ պաղեստինա-իսրայելական բանակցություններում
INTERNATIONAL NEWSԵգիպտոսն ամերիկյան նոր վարչակազմի հետ համատեղ առանցքային դեր կխաղա ապագա պաղեստինա-իսրայելական բանակցություններում, ծրագրում է զբաղեցնել այդ հարցով կշռադատված և հավասարակշռված դիրքորոշում՝ ասվում է երկրի ԱԳՆ հայտարարությունում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Հայտարարությունը դարձել է պատասխան պաղեստինյան օկուպացված տարածքներում Իսրայելի բնակարանաշինական գործունեությունը դատապարտող բանաձևի նախագիծը Եգիպտոսի կողմից հետ կանչելու պատճառի մասին ԶԼՄ-ների հարցմանը։
«Եգիպտոսը հանդիսանում է պաղեստինյան և իսրայելական կողմերի միջև ապագա բանակցությունների ապահովման հիմնական գործընկեր։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր զբաղեցնել հավասարակշռված դիրքորոշում՝ պահպանելու մանևրի հնարավորությունը, ինչպես նաև ազդեցությունը կողմերի վրա առաջիկա բանակցություններում՝ ուղղված համապարփակ և արդար կարգավորման որոնմանը, որը կերաշխավորի ՄԱԿ-ի որոշումների հիման վրա պաղեստինցիների բոլոր իրավունքների իրագործում»,-ասվում է փաստաթղթում։



