Պուտինը գրեթե չորս ժամ տեւած մամուլի ասուլիսում հասցրեց պատասխանել 62 հարցի
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը՝ թվով 12-ը, տեւեց 3 ժամ 50 րոպե:
Չգերազանցելով տեւողության ռեկորդը՝ այն առավել հագեցվածներից մեկն Է դարձել հարցերի թվաքանակով: Պետության ղեկավարը գրեթե չորս ժամվա ընթացքում հասցրել Է պատասխանել 62 հարցի:
Անցյալ տարի ռուս եւ արտասահմանցի լրագրողների հետ Պուտինի շփումն ավելի կարճ Է տեւել. այն շարունակվել Է 3 ժամ 10 րոպե, եւ այդ ընթացքում Պուտինը պատասխանել Է ԶԼՄ-ների ներկայացուցիչների 47 հարցի:
Ժամանակի առումով ամենատեւականը եղել Է Պուտինի տարեկան մամուլի ասուլիսը 2008 թվականին. այն տեւել Է չորս ժամ 40 րոպե, որի ընթացքում նախագահը հասցրել Է պատասխանել 100-ից ավելի հարցերի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
3
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
4
Junius is back — with a new tournament and valuable prizes
5
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6



