Պուտինը չի բացառում Վրաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմի վերականգնումը
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի բացառում Վրաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմի վերականգնումը։ Նրա խոսքով՝ դրա համար կան բոլոր հիմքերը։ Այս պահին ռուսաստանցիները կարող են Վրաստան այցելել առան վիզայի, սակայն Վրաստանի քաղաքացիները ՌԴ մուտքի համար պետք է վիզա ունենան։
«Ես չեմ բացառում Վրաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմի վերադարձը, ինձ թվում է, որ դրա համար կան բոլոր հիմքերը, առավել եւս, որ մենք որոշակի ազդակներ ենք տեսնում Վրաստանի իշխող կառույցների կողմից»,– ասել է Պուտինը Մոսկվայում մեծ ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



