Հին իրերին երբեմնի տեսքը վերադարձնելու տարբերակներ (լուսանկարներ)
LIFEԱյս պրակտիկ միջոցները կօգնեն ձեր հին իրերին նոր տեսք հաղորդել, գրում է AdMe.ru-ն:
Խոհանոցային տախտակ
Տախտակի թարմ տեսքը վերադարձնելը շատ հեշտ է: Ուղղակի սրբեք այն լիմոնի հյութի և աղի լուծույթով:
Ալյումինե տարրաներ
Ալյումինե տարրաները լավագույնն են համարվում ուտելիք պատրաստման հարցում: Դրանք կարելի է թարմացնել աղի և քացախի օգնությամբ: 
Ափսեներ
Ափսեների վրայի քերծվածքները վերացնելու համար կօգնեն ֆարֆորի համար նախատեսված մաքրող միջոցները:
Գորգ
Ձեզ կպահանջվի քացախ և ջուր: Մաքրող միջոցը լցրեք գորգ վրայի հետքի վրա, հետո կտոր դրեք վրան ու տաք արդուկով անցեք վրայով:
Սալիկներ
Սալիկների միջև գոյություն ունեցող հետքերը կօգնեն մաքրել քլոր պարունակող մաքրող միջոցները: Մաքրելուց հետո օդափոխեք սենյակը:
Կաշվե պայուսակ
Թաց անձեռոցիկներով կարելի է հեշտությամբ մաքրել պայուսակի վրայի հետքերը:
Սրբիչներ
Սրբիչներին փափկություն վերադարձնելու համար լվանալուց հետո դրանք ցայեք աղաջրի մեջ:



