Դպրոցներում հմտություններ հաղորդող առարկաները կմիանան գլխավոր առարկայախմբերին
SOCIETYՏարբեր բնագավառներում աշակերտների հմտություններն ու կարողությունները զարգացնող որոշ առարկաներ կմիանան հիմնական առարկայախմբերին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: «Երեխաները դպրոցներում շատ ծանրաբեռնված են: Մեր երկրում առարկաները չափազանց շատ են: Որպեսզի հանրահաշիվը կամ ի նչ-որ այլ առարկա չվերածվի հմտություններ հաղորդող դասի, տվյալ առարկաների հետ միավորվողները ամենաշատը դասի 25 տոկոսը կզբաղեցնեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:
Միավորվող են բնապահպանական, քաղաքացիական կրթության դաստիարակության, ֆինանսական կրթության և այլ առարկաներ: Օրինակ`ֆինանսական և տնտեսագիտական կրթությունը կմիանա հանրահաշվին:
Նախարարի խոսքով`10-11-րդ դասարաններում աշակերտները կկարողանան ընտրել իրենց անհրաժեշտ առարկան և խորությամբ ուսումնասիրել այն: Կլինեն նաև լրացուցիչ կրթության մոդելներ:



