Տոնական օրերին Facebook-ից օգտվելը փչացնում է տրամադրությունը․ գիտնականներ
LIFEFacebook-ում և մյուս սոցիալական ցանցերում ձեր ընկերների սուրբծննդյան և ամանորյա «իդեալական» ընտանեկան ու արձակուրդային լուսանկարները կանոնավորապես դիտելը հազիվ թե ձեզ լիցքավորի տոնական տրամադրությամբ, ավելի շուտ՝ ընդհակառակը: BBC-ի հաղորդմամբ` նման հայտարարությամբ են եկել գիտնականները: Կոպենհագենի համալսարանի գիտնականները հրապարակել են «Կիբեռհոգեբանություն, վարքագիծը և սոցիալական ցանցերը» ուսումնասիրության արդյունքները: Ըստ դրանց`չափազանց հաճախ և երկար ժամանակով սոցցանցեր մտնելը կարող է օգտատերերի մեջ նախանձի զգացում առաջացնել: «Սոցիալական ցանցերի, օրինակ, Facebook -ի կանոնավոր օգտագործումը, կարող Է բացասաբար ազդել ձեր հուզական վիճակի և կյանքից բավարարվածության զգացողության վրա»,-ասված է հետազոտության եզրակացության մեջ, որին մասնակցել Է 1300 մարդ։



