Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Հայ գիտնականները գտել են ադրբեջանցիների ու թուրքերի հարձակումներից ազատվելու ու նրանց լռեցնելու ձևը

SOCIETY

Արցախի Քարինտակ գյուղի հարավ­ արևմուտքում գտնվող Ալեքսանա Ղուզե քարանձավային համալիրում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել են նախնադարյան մարդու ազդոսկր և ձկան ողնաշարի մասնիկներ,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, միջազգային հնէաբանական արշավախմբի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանը:   «Արցախը Հայկական լեռնաշխարհի այն տարածքն է, որը լի է պատմական հուշարձաններով: Պեղումները սկսկել ենք 2002 թվականին՝ Ազոխի քարանձավում, որտեղ 1960-ական թվականներին պեղումներ էին կատարում ռուսներն ու ադրբեջանցիները: Այն, ըստ էության, ոչ թե համալիր, այլ քարանձավ է, որտեղ 13 մետր խորությամբ մշակութային շերտ կա և պարունակում է մոտ 300.000 տարվա պատմություն: Այդ համալիրը բնակեցված է եղել վաղ նեանդերթալյան մարդու ժամանակաշրջանից: Ուսումնասիրեցինք նաև մյուս քարանձավները և առանձնացրեցինք Ալեքսանա Ղուզեն, որը գտնվում է անտառում:  Ղուզե նշանակում է ստվերի տակ: Քարանձավն ունի եզակի նշանակություն: Այստեղ, ի տաբերություն Ազոխի, ԴՆԹ-ի պահպանման պայմանները շատ լավն են: Այսինքն, եթե գտնենք մարդու ոսկորներ, բեկորներ՝ 30.-40.000 տարվա վաղեմությամբ, ապա ԴՆԹ-ն անջատելու հավանականությունը շատ մեծ է, իսկ, ահա Ազոխի քարանձավի վերևի շերտը 100.000 տարվա հնություն ունի և մեր բազմաթիվ փորձերը ցույց տվեցին, որ ԴՆԹ անջատելն անհնար է, այն քայքայվել է: Սա նշանակում է, որ գենետիկական տվյալները չենք կարողանա համեմատել տարբեր շերտերում»,-նշեց հնէաբանական արշավախմբի ղեկավարը:   Անդրադառնալով հայտնաբերված նախնադարյան մարդու ազդոսկրին և ձկան ողնաշարի մասնիկներին՝ Լևոն Եպիսկոպոսյանը հայտնեց, որ Ալեքսանա Ղուզեն ունի հստակ տվյալներ՝ այնտեղ մարդու ապրելու վերաբերյալ.   «Գործիքներ, ոսկորներ գտնելը դա ապացուցեց, իսկ անցած տարի էլ մեր նախնիներին պատկանող մեկ ատամ գտանք, որը 6-6.5 հազար տարվա վաղեմություն ուներ: Հաջողվեց պարզել նաև ԴՆԹ-ն: Այս գտածոն ևս մեկ անգամ վկայում է ժառանգական անընդհատության փաստի մասին:   Հայտնաբերեցինք նաև ազդոսկրի բեկոր, որն այնքան էլ լավ չի պահպանվել, բայց հուսով ենք, որ որոշակի գենետիկական նյութ կգտնենք այդ գտածոյից:   Գտել ենք նաև մոտ 70-80 սմ երկարություն ունեցող ձկան ող»,-մանրամասնեց բանախոսը:   Միջազգային հնէաբանական արշավախմբի ղեկավարի հաղորդմամբ՝ շուտով մեծ հոդված կհրապարակվի արտասահմանյան գործընկերների հետ, որտեղ ցույց են տալիս անընդհատությունը.   «Սա թույլ է տալիս պնդել, որ հայ ժողովուրդը կենսաբանորեն բնիկ ժողովուրդ է: Մենք 6-7 հազար տարի առաջ ապրած բնակչության հետնորդներն ենք»,-նշեց  Լևոն Եպիսկոպոսյանը:   Հնէաբանի հաղորդմամբ՝ պեղումները շարունակական են լինելու և կատարվելու են  տարբեր երկրներից ժամանած իրենց  գործընկերների հետ.   «Այսպիսի փորձ կա: Երբ առանց գործընկերների ենք հոդված հրապարակում, ապա մեզ վրա են հարձակվում ադրբեջանցիներն ու թուրքերը, իսկ երբ աշխատանքը տպագրում ենք գործընկերների հետ՝ լռում են»,-եզրափակեց նա:

asekose.am 



What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia