Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Բնապահպանության նախարարությունը քննարկել է էկոկրթության խնդիրների կարգավորման ռազմավարական մոտեցումները

SOCIETY

 ՀՀ բնապահպանության նախարարությունը դեկտեմբերի 23-ին  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպել էր «Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման  ռազմավարությունը` Օրհուսի կոնվենցիայի համատեքստում» խորագրով աշխատաժողովը: Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը,  պետական և գիտական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Էկոկրթության համակարգի կատարելագործման  նպատակով  ՀՀ բնապահպանության նախարարությունը  նախաձեռնել է Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարության մշակումը, ինչն ընդգրկվել է ՀՀ կառավարության 2017 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների  մեջ: Ռազմավարության շրջանակներում  մշակվելու է ոլորտի կարգավորման նոր մոտեցումներ և մեխանիզմներ:

Իր ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, կարևորելով էկոկրթության զարգացմանն ուղղված միջոցառումները, որպես բնապահպանական խնդիրների լուծման կարևոր միջոց, շեշտել է դրանց համակարգային մոտեցման առաջնայնությունը: Բնապահպանության նախարարը շեշտել է տարբեր ոլորտների խնդիրներին լէկոհամակարգային լուծումներ տալու անհրաժեշտությունը և այդ գործընթացում կարևորել էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունը. որպես բնապահպանական մտածողության և աշխարհայացքի հիմք: 

 ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը կարևորել է բնապահպանության ոլորտի, մասնավորապես էկոկրթության զարգացման գործընթացում պետության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համարգործակցությունը, ներկայացրել այդ ուղղությամբ իր ղեկավարած գրասենյակի իրականացրած ծավալուն աշխատանքը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը իր ելույթում նշել է, որ պետք է հատուկ ուշադրություն դարձվի մատաղ սերնդի դաստիարակությանը: Պատգամավորը իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցել բնապահպանական և մասնավորապես էկոկրթական խնդիրների լուծման աշխատանքների շրջանակներում:

ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն, առաջնային համարելով համագործակցված աշխատանքը, ներկաների ուշադրությունը հրավիրել է, ոչ ֆորմալ կրթության զարգացման խնդիրներին:

 ՀՀ բնապահպանության  նախարարության նախաձեռնած նոր ռազմավարության մշակմամբ, հստակ և ամբողջական կսահմանվեն ոչ միայն նպատակներն ու իրականացվելիք գործողությունները, այլև դրանց կատարողական ցուցանիշները, հաշվետվողականությունը և չափելիությունը` ինչը կնպաստի մշակվող մեխանիզմների կիրառման արդյունավետության բարձրացմանը:

Աշխատաժողովին ոլորտի մասնագետները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են էկոկրթության ներկա վիճակը, առկա բացերը, նախանշել`  զարգացման հնարավոր մեխանիզմները: Քննարկումների ժամանակ մատուցվել են ոչ ֆորմալ էկոկրթության ոլորտում միջազգային և հասարակական կազմակերպությունների իրականացրած աշխատանքները, հնչել են  ոլորտում առկա խնդիրների համալիր լուծումների առաջարկներ: 

Էկոկրթական խնդիրներին համալիր լուծում տալու նպատակով, նախկին խորհրդային պետություններից առաջինը 2001թ-ին Հայաստանը ընդունել է «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքը:  2009 թվականին ՀՀ կառավարության թիվ 47 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական և միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգը: Մեկ տարի անց հաստատվել է հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը, որի շրջանակներում կրթության ոլորտի լիազոր մարմնի` կրթության և գ իտության նախարարության հետ իրականցվել են մի շարք միջոցառումներ: ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների  մեջ ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ընդգրկվել է Էկոլոգիական կրթության և դաստիարկության զարգացման ռազմավարության մշակման հարցը:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League