Կոռուպցիոն սկանդալը պառակտեց Հարավային Կորեայի իշխող կուսակցությունը
INTERNATIONAL NEWSՀարավային Կորեայի «Սենուրի» կառավարող կուսակցությունից դուրս կգա այն խմբակցությունը, որը հանդես Է գալիս երկրի նախագահի պաշտոնազրկման օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով խմբակցության ղեկավարությանը:
Նոր կուսակցության աշխատանքային անվանումը նշված Է որպես «Բարեփոխումների նոր պահպանողական կուսակցություն»: Պաշտոնապես դրա ստեղծման մասին կհայտարարվի հավանաբար հունվարի 20-ին:
Կառավարող կուսակցության պառակտումը պայմանավորված Է կոռուպցիոն սկանդալով, որին, ինչպես պարզվել Է, խառն Է երկրի նախագահ Պակ Կըն Հեն:
Պակ Կըն Հեի նախագահական լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են այն բանից հետո, երբ դեկտեմբերի 9-ին խորհրդարանը քվեարկեց նրա պաշտոնազրկման օգտին: Պետության ղեկավարի պաշտոնակատար դարձավ երկրի վարչապետ Հվան Գյո Անը: Իշխանությունից նախագահի հեռացման գործընթացը վերջնականապես կավարտվի Սահմանադրական դատարանի կողմից քվեարկության արդյունքների հաստատումից հետո:
Պակ Կըն Հեին մեղադրում են իր մերձավոր ընկերուհուն՝ Չխվե Սուն Սիլին հովանավորելու մեջ, որը հայտնվել Է աղմկալի կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Նոյեմբերի 20-ին Կորեայի Հանրապետության դատախազությունը հրապարակել Է Չխվե Սուն Սիլի, ինչպես նաեւ նախագահական վարչակազմի երկու նախկին աշխատակիցների գործով հետաքննության միջանկյալ արդյունքները. նրանց մեղադրանքներ են առաջադրվել կոռուպցիայի, կաշառաշորթության եւ ծառայողական լիազորությունների չարաշահման համար: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է մի շարք ընկերությունների վրա իբր գործադրված ճնշմանը՝ նրանց կողմից այն հիմնադրամներին տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման նպատակով, որոնք վերահսկվում Էին Չխվե Սուն Սիլի կողմից: Թեեւ նման ճնշման փաստը մինչ այժմ ապացուցված չԷ, քննիչները ենթադրում են, որ Պակ Կըն Հեն առնվազն տեղյակ Է եղել տեղի ունեցածին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



