Ընթացիկ ուսումնական տարում բեռնաթափվել է 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի ուսումնական ծրագիրը
SOCIETYՀՀ ԿԳ նախարարությունը 2016 թվականին հանրակրթության ոլորտում իրականացրել է հիմնարար ուղղվածություն ունեցող քաղաքականություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: «2016-2017 ուսումնական տարում բեռնաթափվել է 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի ուսումնական ծրագիրը. աշակերտները կարող են ընտրել երեք առարկաներ հունիսին միասնական քննություններ հանձնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:
Նախարարի խոսքով`ամփոփելով դեկտեմբերին կայանալիք քննությունները` տեսնելով առկա խնդիրները, բացասական կամ դրական արդյունքները, հնարավոր կլինի հաջորդ տարի 11-րդ դասարանով ավարտել կուրսը:
Մշակվել են նաև հանրակրթության պետական կրթակարգը, առարկայական չափորոշիչները և ուսումնական ծրագրերի վերանայման հայեցակարգը: «Ազգային կրթակարգի» նախագիծն ավարտական փուլում է գտնվում:



