Deutsche Bank-ը 7,2 մլրդ դոլար կվճարի ԱՄՆ-ի պահանջները կարգավորելու համար
INTERNATIONAL NEWSDeutsche Bank AG-ն դեկտեմբերի 23-ին հայտնել Է, որ սկզբունքային պայմանավորվածության Է հասել ԱՄՆ-ի արդարադատության նախարարության պահանջների կարգավորման շուրջ, որը հետաքննում Է հիփոթեքային պարտատոմսերով բանկի գործառնությունները:
Deutsche Bank-ն ընդհանուր առմամբ կվճարի 7,2 մլրդ դոլար, որից 3,1 մլրդ դոլարը տուգանքն Է՝ կանխիկով, իսկ մնացած գումարը բաժին Է ընկնում սպառողներին պատճառված վնասի փոխհատուցման միջոցառումներին: Մասնավորապես, հինգ տարվա ընթացքում այդ գումարի չափով բանկի կողմից փոփոխություններ կկատարվեն գործող վարկային համաձայնագրերում եւ օգնություն կցուցաբերվի փոխառուներին:
Պահանջների սկզբնական գումարը կազմում Էր 14 մլրդ դոլար, եւ դրա վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ բանկի բաժնետոմսերի արժեքն աշնանն ընկել Էր մինչեւ ռեկորդային ցածր ցուցանիշներ, նրա կապիտալիզացիան ցած Էր իջել 20 մլրդ դոլարից: Այսպիսով, աղմկալի գործը, ինչպես եւ սպասվում Էր, կարգավորվել Է մինչեւ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալության արարողությունը, որը նշանակված Է հունվարի 20-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



