Ցմահ ազատազրկման դատապարտված 12-ամյա տղան (լուսանկարներ)
SOCIETY12-ամյա Քրիստիան Ֆերնանդեսին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման: Հանցագործությունը տեղի է ունեցել դեռևս 2011 թ.-ին: Տղան, իր խնամքի տակ գտնվող 2 տարեկան եղբորն այնպես էր ծեծել, որ փոքրիկը ուղեղ արյան զեղում և գանգի կոտրվածք էր ստացել: Պարզվել էր, որ դա ծեծի առաջին դեպքը չէր: Մինչ այդ Քրիստիանը կոտրել էր երեխայի ոտքը:
Այս դեպքը մեծ արձագանք էր գտել ինչպես տեղի, այնպես էլ միջազգային մամուլում: Գլխավոր դատախազի խոսքերով՝ նրանք 12-ամյա տղային դատապարտել են մեծահասկաներին հավասար, որպեսզի հետագայում հասարակությանը զերծ պահեն նման դաժան հանցագործներից: Եթե տղային դատեին որպես անչափահաս, ապա 9 տարի անց նա ազատության մեջ կլիներ:

1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



