Ամփոփվել են «Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակների» մրցույթի արդյունքները
SOCIETYՀՀ կենտրոնական բանկում ամփոփվել են ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի հերթական մրցույթի արդյունքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Մրցույթին մասնակցելու նպատակով հետազոտական-վերլուծական աշխատանք էին ներկայացրել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի,
Մրցույթի վերջնական փուլին մասնակցեց 20 ուսանող, որոնց աշխատանքները գնահատելով, ԿԲ խորհուրդն ամսական 50.000 դրամի չափով, 6 ամիս ժամկետով Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ սահմանեց 7 ուսանողի՝ Ռուզաննա Թադևոսյանի (Արցախի պետական համալսարան), Աննա Բարսեղյանի (Երևանի պետական համալսարան), Լուսինե Դավթյանի (Երևանի պետական համալսարան), Շուշանիկ Գյոլչանյանի (Երևանի պետական համալսարան), Անժելա Պապիկյանի (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ), Վահագն Հարությունյանի (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), Էրիկ Վ արդանյանի (Հայաստանի ամերիկյան համալսարան) համար:
«Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի» մրցույթն անցկացվում է 2003 թ-ից սկսած: Այս ընթացքում կրթաթոշակ է ստացել 87 ուսանող:



