Գերմանիայի դատախազությունը բեռլինյան ահաբեկչության գործով կասկածյալին կալանավորելու օրդեր է տվել
INTERNATIONAL NEWSԳերմանիայի դատախազությունը Թունիսի քաղաքացի Անիս Ամրիին կալանավորելու օրդեր է տվել, որը ըստ իրավապահների, վարել է այն բեռնատարը, որը Բեռլինում մխրճվել է սուրբծննդյան տոնավաճառում հավաքված մարդկանց բազմության մեջ, ինչի հետեւանքով զոհվել է 12 մարդ, հայտնում է Reuters–ը։
«Հետաքննության այս փուլում մենք հիմք ենք ընդունում այն, որ Անիս Ամրին է վարել բեռնատարը, այսօր նրան կալանավորելու օրդեր է տրվել»,- ասել է Գերմանիայի դաշնային դատախազության ներկայացուցիչը։
Նա նաեւ հայտնել է, որ օրվա ընթացքում իրականացվել են խուզարկություններ Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայում ու Բեռլինում, որտեղ ենթադրաբար մինչ այդ գտնվել է Ամրին։ Նրա խոսքով խուզարկությունների արդյունքում ոչ մի կալանավորում չի իրականացվել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



