Լոնդոնի մետրոյի աշխատակիցները մտադիր են մեկօրյա գործադուլ հայտարարել հունվարի 8-ին
INTERNATIONAL NEWSԼոնդոնի մետրոյի աշխատակիցները մտադիր են հունվարի 8-ին 24 ժամյա գործադուլ հայտարարել՝ որպես բողոքի նշան աշխատանքային պայմանների վատացման ու անձնակազմի կրճատման դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արհմիությունը։
«Մետրոյի աշխատակիցներն ամեն օր բախվում են կրճատումների ծրագրի կործանարար հետեւանքներին։ Մեր ակցիան ուղղված է այդ ծրագիրը դադարեցնելուն ու ուղեւորների անվտանգության առաջնայնությունը օրակարգ վերադարձնելուն»,- ասվում է պրոֆիլային արհմիության հայտարարության մեջ։
Ծրագրվում է, որ մեկօրյա գործադուլը սկսվելու է հունվարի 8-ին՝ կիրակի, տեղի ժամանակով ժամը 18։00-ին, հետեւաբար դրանից կտուժեն բոլոր նրանք, ովքեր աշխատանքային օրերին մետրոյից են օգտվում աշխատանքի գնալու համար, քանի որ գործադուլը տեւելու է մինչեւ երկուշաբթի ժամը 18։00։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



