Ֆրանսիայում քաղաքապետը դատարանի առաջ կկանգնի հակաիսլամական արտահայտությունների համար
INTERNATIONAL NEWSՖրանսիայի Բեզյե քաղաքի քաղաքապետ Ռոբեր Մենարը դատարանի առաջ կկանգնի ազգամիջյան ու միջկրոնական ատելություն հրահրելու մեղադրանքով, հայտնում է Le Figaro–ն։
Քաղաքապետն իր Twitter –ում հրապարակել էր մի հաղորդագրություն նոր ուսումնական տարվա մեկնարկի մասին։ Սեպտեմբերի 1-ին արված հրապարակման մեջ քաղաքապետը գրել էր «Մեծ փոփոխության լավագույն ապացույցը։ Պարզապես համեմատեք հին դպրոցական լուսանկարների հետ»՝ նկատի ունենալով դպրոցականների շարքերում մուսուլման երեխաների քանակի կտրուկ աճը։
Սեպտեմբերի 5-ին «Ռասիզմի ու հակասեմիտության դեմ պայքարի լիգա» ՀԿ-ն իր թվիթն է հրապարակել՝ մեջբերելով մի հատված Մենարի հարզացրույցից ու երկրի դատախազության ուշադրությունը հրավիրելով հետեւյալ արտահայտության վրա․ «Քաղաքի կենտրոնի դպրոցներում սովորողների 91 տոկոսը մուլուլմաններ են։ Ակնհայտ է, որ սա խնդիր է»։



