Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի ու Ռուսաստանի խորհրդարանականները համատեղ հայտարարություն ընդունեցին

SOCIETY

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել։

«2016թ. դեկտեմբերի 22-ին Երեւանում կայացավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի (այսուհետ՝ Կողմեր) համատեղ նիստը:

 

Հանդիպման ընթացքում հաստատվեց երկու Կողմերի միջեւ համագործակցության եւ բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման ընդհանուր ուղղվածությունը, բարձր գնահատական տրվեց միջխորհրդարանական փոխգործունեության ձեւավորված մեխանիզմին՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային համագործակցության շրջանակում:

Համատեղ նիստի մասնակիցները խստորեն դատապարտեցին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի արդյունքում ստորաբար սպանվել է Թուրքիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ա. Գ. Կառլովը:

Քննարկելով տնտեսական համագործակցության հեռանկարները եւ ինտեգրացիոն դինամիկան Եվրասիական տնտեսական միության շրջանակում, ինչպես նաեւ միջխորհրդարանական համագործակցության նախաձեռնություններն ու աջակցությունը բիզնես նախագծերի իրագործման եւ ներդրումների գրավչության համար՝

Կողմերը կարեւորում են տնտեսական ինտեգրացիայի զարգացումն ու խորացումը՝ Եվրասիական տնտեսական միության, որպես ժամանակակից, արդյունավետ եւ մրցունակ ինտեգրացիոն միության, խնդիրների եւ նպատակների իրագործման համար,

Կողմերը ձգտում են ստեղծել բարենպաստ պայմաններ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքային ուժի ազատ շարժի ձեւավորման համար՝ ի շահ համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության իրականացման` տնտեսության այն ոլորտներում, որոնք սահմանված են Եվրասիական տնտեսական միության Պայմանագրում,

Կողմերն աշխատանքներ են տանում ազգային օրենսդրության հետագա ներդաշնակության համար՝ ի նպաստ ինտեգրացիոն փոխգործունեության ամրապնդման եւ տնտեսության լրացուցիչ աճի,

Կողմերը վերահաստատում են պատասխանատվությունը իրենց երկրի քաղաքացիներին Եվրասիական տնտեսական միության նշանակությունը պարզաբանելու գործում՝ որպես անկախ ինքնավար պետությունների սերտ փոխներգործության մեխանիզմի, եւ որպես նոր տնտեսական հարթակում քաղաքացիների եւ բիզնեսի համար հասկանալի եւ գրավիչ, կայուն ու երկարաժամկետ ձեւաչափի: Այդ նպատակին հասնելու համար Կողմերը զգալի դեր են հատկացնում փոխադարձ հետաքրքրություն առաջացնող հարցերի վերաբերյալ կարծիքների պարբերաբար փոխանակմանը,

Կողմերը մտադիր են շարունակել տեղեկատվական աշխատանքը միջխորհրդարանական շփումների շրջանակում եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հարթակնեում, որն ուղղված է եվրասիական տնտեսական ինտեգրման գաղափարների հանրամատչելիության, ԵԱՏՄ միասնական կերպարի ձեւավորմանը, ինչպես նաեւ խորհրդարանականների եւ հասարակության հետ շփման ընթացքում պարզաբանել ընթացող ինտեգրացիոն գործընթացների նշանակությունը՝ նպաստելով ԵԱՏՄ իմիջային բաղադրիչին,

Կողմերը կարեւորում են երկարաժամկետ ներդրումների ներգրավման գործում խորհրդարանական աջակցության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, հեռանկարային համատեղ ծրագրերի իրականացմանը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացները:

Քննարկելով տարածաշրջանային անվտանգությունը, հայ-ռուսական hամագործակցությունը եւ տարածաշրջանային անվտանգության ապահովումը Հարավային Կովկասի տարածքում՝

Կողմերը կարեւորում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ս.թ. հոկտեմբերի 14-ին ընդունված հայտարարությունը եւ հաստատում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի ,պետությունների տարածքային ամբողջականության հիման վրա,

Կողմերը հաստատում են ս.թ. հուլիսի 4-ին Երեւանում ստորագրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հայտարարության արդիականությունը,

Կողմերն ընդգծում են խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման անհրաժեշտությունը՝ միջազգային ջանքերի հետագա աջակցման համար, որոնք ուղղված են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության պահպանման եւ վստահության մթնոլորտի ստեղծման համար;

Կողմերը մտադիր են շարունակել տեղեկատվական աշխատանքները միջխորհրդարանական ձեւաչափերում՝ ուղղված 1994 եւ 1995թթ. զինադադարի անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարմանը,

Կողմերը կարեւորում են ս.թ. մայիսի 16-ին Վիենայի եւ ս.թ. հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ անընդունելի են համարում հակամարտության գոտում իրավիճակի սրումը,

Կողմերը սատարում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին՝ ուղղված իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջընթացի համար պայմանների ապահովմանը:

Քննարկելով համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում՝ ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական միություն, ՍԾՏՀԿ ԽՎ,

Կողմերն ընդգծում են միջազգային խորհրդարանական հարթակներում (ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական միություն, ՍԾՏՀԿ ԽՎ եւ այլն) Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական պատվիրակությունների գործունեության համակարգման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով դաշնակցային պարտավորությունները՝ նպատակ ունենալով հայ-ռուսական փոխազդեցության ամրապնդումն ու միջազգային արդիական հիմնահարցերի շուրջ համաձայնեցված նախաձեռնություններով հանդես գալը,

Կողմերը մտադիր են ակտիվացնել համագործակցությունը՝ նպատակ ունենալով հակազդել տարաբնույթ նախաձեռնություններին եւ քայլերին, որոնք հակառակվում են Կողմերի պետության/պետությունների շահերին,

Կողմերը կարեւոր են համարում միջազգային խորհրդարանական հարթակներում համակարգված աշխատանքի վարումը, որն ուղղված է աշխարհի խորհրդարանականների հետ հարաբերությունների կառուցմանը՝ հավասարության եւ անվտանգության անբաժանելիության, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքի կամ նրա կիրառման հրաժարման հիման վրա՝ գործելով քաղաքական-դիվանագիտական մեթոդներով,

Կողմերը բարձր են գնահատում միջխորհրդարանական կապերը, որոնք կարեւոր մեխանիզմի գործառույթ են կատարում հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների նորմերի մշակման եւ կատարելագործման հարցում կանոնաստեղծ զարգացման ապահովման գործում, ինչպես նաեւ ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակում սերտ համագործակցության համար, ինչը լայն հնարավորություն է բացում փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման եւ հաջողության հասնելու գործում,

Կողմերը նշում են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանականների հետագա համագործակցության անհրաժեշտությունը՝ ի նպաստ օրենսդրական դաշտի ներդաշնակեցման,

Կողմերը ողջունում են 2017թ.-ին ք. Սանկտ-Պետերբուրգում 137-րդ Վեհաժողովն անցկացնելու Միջխորհրդարանական միության որոշումը:

Կողմերը կարեւոր նշանակություն են տալիս Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը՝ նպատակ ունենալով քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար եւ փոխհետաքրքրություն առաջացնող այլ ոլորտներում բարեկամական եւ փոխշահավետ կապերի հետագա զարգացումը,

Կողմերը ողջունում են կայացած քննարկումների արդյունքները, եւ հայատարարում են, որ պատրաստ են հետեւողական աշխատանք տանել՝ ի շահ հայ-ռուսական միջպետական համագործակցության շրջանակում ընդունված որոշումների իրագործման,

Կողմերը համակարծիք են, որ համատեղ նիստերը լրացուցիչ ազդակ են տալիս ազգային օրենսդրության ներդաշնակեցմանը եւ զարգացմանը, ինչպես նաեւ իրավակիրառական պրակտիկայի կատարելագործմանը,

Կողմերը հաստատում են իրենց հետաքրքրվածությունը եւ պատրաստակամությունը համատեղ խորհրդարանական նախագծերի եւ միջոցառումների պարբերաբար կազմակերպման համար՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական դումայի այլ խորհրդարանական հանձնաժողովների եւ կոմիտեների մասնակցությամբ,

Կողմերը հերթական համատեղ նիստը կհրավիրեն ք. Մոսկվայում 2017թ-ին:

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

Արտակ Բ. Զաքարյան

ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League