Զինյալների վերջին խմբերը դուրս են բերվել Հալեպի արեւելյան թաղամասերից
INTERNATIONAL NEWSԶինյալների վերջին խմբերը, որոնք հրաժարվել են հանձնվել սիրիական բանակին, մեկնել են Հալեպի արեւելյան թաղամասերից: Այդ մասին դեկտեմբերի 22-ին հայտնել Է «Ալ Իխբարիա» կառավարական հեռուստակայանը: Նրա տեղեկատվության համաձայն, Ռամուսի հսկիչ անցակետ Է ժամանել պիկապների շարասյունը, որոնցում գտնվում են անօրինական կազմավորումների անդամները: Նրանք կուղեւորվեն Խան Էլ Ասալ, որը գտնվում Է զինված ընդդիմության հսկողության տակ:
Ինչպես պնդում Է «Ալ Իխբարիա»-ն, զինյալների դուրսբերումն ավարտված Է, եւ սիրիական բանակի սակրավորները մոտ ժամանակնեսր կսկսեն այն շրջանների ականազերծման գործողությունը, որտեղից հեռացել են զինյալները:
Ռամուսի անցակետում մնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության աշխատակիցները: Դատելով ըստ ամենայնի, խաղաղ բնակիչների տարհանումը դեռեւս կշարունակվի՝ հաշվի առնելով Սիրիայում եղանակի կտրուկ ցրտելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



