Ինչպես են Ռուսաստանում դիմակայում 62 աստիճան ցրտին (լուսանկարներ)
PHOTOՍիբիրի արևմտյան հատվածում հաստատվել է սաստիկ ցուրտ եղանակ. օդի ջերմաստիճանը Ցելսիուսի սանդղակով հասել է 62 աստիճան ցրտի, հայտնում է The Daily Mail-ը՝ ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնելով, թե ինչպես են Ռուսաստանում դիմակայում աներևակայելի սառնամանիքին:
Աղբյուրը նկատում է, որ դրսում այնքան ցուրտ է, որ մարդկանց թարթիչներն ակնթարթորեն պատվում են սառցե բյուրեղիկներով՝ հատկապես իգական սեռի ներկայացուցիչներին տալով հեքիաթային գեղեցկուհիների տեսք: Մինչդեռ կենդանիներին ստիպված շենքերի մեջ են մտցնում՝ նրանց ցրտահարությունից փրկելու համար:
The Daily Mail-ը նկատում է, որ թեպետ Սիբիրում սաստիկ ցուրտ է, այնուհանդերձ՝ դա չի խանգարում տեղացիներին բնականոն ռիթմով ապրել, փողոց դուրս գալ, աշխատանքի գնալ և այլն:










1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



