Սոթքում 2 անչափահաս երեխաների մայրը փորձել է ինքնասպանություն գործել՝ սոցիալական վատ պայմանների պատճառով
SOCIETYԳեղարքունիքի մարզի Սոթք գյուղում դեկտեմբերի 21-ին ամուսինն ու հարևանները կանխել են 35-ամյա կնոջ` Ա.Գ-ի ինքնասպանությունը՝ կախվելու միջոցով։
Այս մասին Tert.am-ին հայտնեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը` մանրամասնելով. «Դե կարծես սոցիալական վիճակի ծանր պայամաններից ելնելով»:
Գյուղապետը նշեց, որ ընտանիքը ոչինչ չունի, ո՛չ կինն է աշխատում, ո՛չ ամուսինը և ասաց, որ կկանչի ամուսնուն ու կառաջարկի աշխատել մոտակա զորամասում, ինչի համար ինքը կմիջնորդի: Նա պատրաստվում է նաև այլ օգնություններ առաջարկել ընտանիքին:
Ինքնասպանության փորձ կատարած կնոջ վիճակը նորմալ է, հիվանդանոց տեղափոխելու կարիք չկա: Իսկ ոստիկանությունից հայտնեցին, որ փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



