Գերմանիայում ձերբակալել են չորս մարդու, որոնց կասկածում են ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ
SOCIETYԳերմանիայի գլխավոր դատախազությունը հաստատել Է չորս մարդու ձերբակալումը, որոնք շփման մեջ են եղել Բեռլինի կենտրոնում կատարված ահաբեկչական գործողությանը մասնակից լինելու մեջ կասկածվողի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 22-ին հայտնել Է BILD տաբլոիդը:
Հրատարակությունը մանրամասնություններ չի հայտնում, թե հատկապես որտեղ են ձերբակալվել կասկածյալները, բայց հայտնի Է, որ վաղ առավոտյան փախստականների բնակարաններում եւ ապաստաններում հատուկ գործողություններ են անցկացվել Բեռլինում, Դորտմունդում եւ Էմերիխում (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա):
Թունիսի քաղաքացի Անիս Ամրիի նկատմամբ, որին որոնում են Բեռլինում իրականացված ահաբեկչական գործողության գործով, հետախուզում Է հայտարարված Գերմանիայում եւ եվրոպական երկրներում, նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար 100 հազար եվրոյի պարգեւ Է հայտարարված:
Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատարը մոտավորապես 80 մետր Է անցել Բեռլինի կենտրոնական մասի սուրբծննդյան շուկայի տարածքով: Ողբերգության զոհ Է դարձել 12 մարդ, 48 հոգի հոսպիտալացվել Է: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Գերմանիայի իշխանությունները փնտրում են ահաբեկչության կատարողին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



