Էմանյուել Մակրոնը տարվա քաղաքական գործիչ Է ճանաչվել Ֆրանսիայում
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահի անկուսակցական, բայց սոցիալիստներին մոտ թեկնածու, հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանյուել Մակրոնն այս տարի առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչն Է դարձել երկրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման հրապարակված արդյունքները , որը ԲՖՄ-ՏՎ հեռուստաալիքի պատվերով անցկացվել Է Elabe ծառայությունը:
Մակրոնն ստացել Է հարցվածների 48 տոկոսի աջակցությունը, որոնք պետք Է կազմեին իրենց տեսակետով առավել մեծ ժողովրդականություն վայելող հինգ քաղաքական գործիչների վարկանիշը:
Այդպիսով, անկուսակցական քաղաքական գործիչը գերազանցում Է նույնիսկ աջ կենտրոնամետների թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին, որը վերջերս համոզիչ հաղթանակ տարավ կուսակցական փրայմերիզներում: Ֆիյոնի վարկանիշը, կատարված հարցման համաձայն, 44 տոկոսի նշագծին Է:
Տասը առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչներից բաղկացած ցուցակում Մակրոնին ու Ֆիյոնին հաջորդում Է Էմանյուել Վալսը՝ Ֆրանսիայի նախկին վարչապետը եւ սոցիալիստների առաջիկա փրայմերիզների հավանական հաղթողը: Չորրորդ տեղն զբաղեցրել Է Ազգային ճակատի առաջնորդ Մարին լե Պենը (24 տոկոս), հինգերորդը՝ Բորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեն (22 տոկոս), Ֆրանսիայի նոր վարչապետ եւ ներքին գործերի նախկին նախարար Բեռնար Կազնյովը (16 տոկոս) վեցերորդ տեղում Է, յոթերորդ տեղում հանգրվանել Է ձախ ուժերի ներկայացուցիչ Ժան Լյուկ Մելանշոնը (14 տոկոս), Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Ազգային ճակատից Ազգային ժողովի պատգամավոր Մարիոն Մարեշալ լե Պենը ութերորդ եւ իններորդ տեղերում են 11 տոկոսից ոչ բարձր վարկանիշով:
Այս ցուցակը եզրափակում Է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որն ստացել Է բնակչության միայն 9 տոկոսի աջակցությունը, հեղորդել Է ՏԱՍՍ-ը:



