Հրապարակվել Է Դոնալդ Թրամփի պաշտոնակալության հետ կապված միջոցառումների գրաֆիկը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալության արարողությունը նախապատրաստող կոմիտեն հրապարակել Է դրա հետ կապված միջոցառումների գրաֆիկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կոմիտեի տվյալներով՝ միջոցառումների պաշտոնական մասը կսկսվի հունվարի 19-ի առավոտյան ընտրված նախագահի եւ փոխնախագահի կողմից Առլինգթոնի ազգային հուշահամալիրում ծաղկեպսակի տեղադրմամբ: Դրանից հետո տոնական համերգ կտրվի Լինքոլնի հուշահամալիրի մոտ:
Հունվարի 20-ին Կապիտոլիումում կկայանա նախագահի եւ փոխնախագահի երդմնատվությունը: Այնուհետեւ նրանք կմասնակցեն Կոնգրեսից Փենսիլվանիա-ավենյուով դեպի Սպիտակ տուն շքերթին: Հունվարի 21-ի առավոտյան ԱՄՆ-ի Ազգային տաճարում նրանց մասնակցությամբ կանցկացվի «աղոթքի նախաճաշ»՝ տարբեր կրոնների մի քանի հազար ներկայացուցիչների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի քաղաքական եւ գործարար ընտրախավի ներկայացուցիչների հանդիպումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



