Բեռլինի ենթադրյալ ահաբեկիչը չորս տարի անցկացրել Է իտալական բանտում
INTERNATIONAL NEWSԹունիսի քաղաքացի Անիս Ամրին, որին որոնում են Բեռլինում իրականացված ահաբեկչական գործողության գործով, չորս տարի անցկացրել Է իտալական բանտում եւ հեռակա կարգով հինգ տարվա ազատազրկման Է դատապարտված եղել հայրենիքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 21-ին հայտնել Է Nosaique FM ռադիոկայանը ՝ հղում անելով կասկածյալի հորը:
Նա պատմել Է, որ Ամրին Աֆրիկայից հեռացել Է յոթ տարի առաջ: Իտալական բանտում պատժաժամկետի լրանալուց հետո ենթադրյալ ահաբեկիչն անցյալ տարի հայտնվել Է Գերմանիայում: Ռադիոկայանի տվյալներով՝ Թունիսի ուժային գերատեսչություններում նշել են, որ հայրենիքում նա դատապարտվել Էր զինված կողոպուտի համար:
Ավելի վաղ կասկածյալի եղբայրը գերմանական Bild թերթին հայտնել Է, որ Ամրին ահաբեկչությունից երկու շաբաթ առաջ խզել Է կապերն ընտանիքի հետ: Նրա խոսքով՝ բոլոր ազգականներն Էլ ցնցված են այն լուրից, որ իրենց մերձավորը կարող Էր ահաբեկչական գործողություն կատարել Գերմանիայի մայրաքաղաքում: Ամրիի գտնվելու վայրի մասին ընտանիքը ոչինչ չգիտի:
Դեկտեմբերի 21-ին ոստիկանությունը թունիսցու հետախուզում Է հայտարարել, նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար 100 հազար եվրոյի պարգեւ Է հայտարարված: Սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմությանը խոյահարած բեռնատարի խցիկի զննման ընթացքում վարորդի նստոցի տակ հայտնաբերվել են Անսի Ա.-ի անունով փաստաթղթեր՝ ծնված 1992 թվականին: Նաեւ, իրավապահների վարկածով, նա անձը հաստատող եւս մի քանի վկայական Է ունեցել: Ինչպես նշվել Է, ահաբեկչության կատարողը կարող Է վիրավորված լինել:
Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատարը մոտավորապես 80 մետր Է անցել Բեռլինի կենտրոնական մասի սուրբծննդյան շուկայի տարածքով: Ողբերգության զոհ Է դարձել 12 մարդ, 48 հոգի հոսպիտալացվել Է: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Գերմանիայի իշխանությունները փնտրում են ահաբեկչության կատարողին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



