Գերմանիայի պաշտոնյաներին արգելել են փարանջա հագնել
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կառավարությունը հաստատել է պետպաշտոնյաների համար փարանջա հագնելու արգելքի մասին օրինագիծը։ Օրինագիծը հաստատվել է Գերմանիայում ներքին անվտանգության ամրապնդման վերաբերյալ՝ վաղուց ծրագրված միջոցառումների փաթեթի շրջանակում, հայտնում է DW–ն։
Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պաշտոնյաներին, ոստիկաններին ու զինվորներին այսուհետ արգելվելու է ամբողջովին փակել դեմքը ծառայողական պարտականությունները կատարելիս։ Բացառությունները հնարավոր են միայն ծառայողական կամ բժշկական պատճառներով։
Դաշնային կառավարության ընդունած օրինագծի նպատակն է ապահովել մուսուլման կանանց կողմից փարանջա կամ նիկաբ հանգնելու արգելքը որոշ հասարակական վայրերում։ Իսկ մյուս հասարակական վայրերում՝ օրինակ դպրոցներում ու ուսումնական այլ հաստատություններում փարանջա հագնելու արգելքի համար դաշնային հողերն են պատասխանատու։
Ըստ ընդունված օրենքի մարդուն կարող են ստիպել բացել դեմքը , եթե դա անհրաժեշտ է նրա անձի նույնականացման համար։ «Ինտեգրումը նշանակում է նաեւ այն, որ մենք հստակ նշում ենք մեր արժեքները ու հստակ գծում թույլատրելի սահմանները»,- ասվում է Գերմանիայի ՆԳՆ հայտարարության մեջ։



