Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Ահաբեկիչներն էլ իրենց հերթին են «տարի փակում»

INTERNATIONAL NEWS
Մոտենում է Ամանորը, Սուրբ Ծնունդը տոնական անցուդարձը շուտով կզուգակցվի նաև անցնող տարվա անձնական–հանրային ամփոփմամբ, և այնպիսի տպավորություն է, թե միջազգային ահաբեկչությունն էլ իր հերթին է «տարի փակում»: Դեկտեմբերի 19–ը, ռուս դիվանագետների սպանության հետ միասին, նշանավորվեց բեռլինյան ահաբեկչությամբ, որին զոհ գնացին 12 հոգի, վիրավորվեցին 48–ը: Արդեն ճշտված տվյալներով՝ ծագումով պակիստանցի ահաբեկիչը, բեռնատարով մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառ, հսկայական իրարանցում առաջացնելով տոնական եռուզեռի մեջ եղող բազմության շրջանում, որտեղ քիչ չէին նաև զբոսաշրջիկները: Հաղորդվում է, թե բեռնատարի լեհ վարորդը տեղում սպանվել է ոստիկանների կողմից, իսկ բուն ահաբեկչին հաջողվել է ձերբակալել, և այս պահին քննություն է իրականացվում:
 
Բնականաբար, կատարվածը դատապարտվել է միջազգայնորեն, իսկ հատկապես եվրոպական երկրների պատկան մարմիններն ուժեղացրել են հսկողությունը մայրաքաղաքներում ու խոշոր քաղաքներում, որտեղ շատ մեծ է նոր ահաբեկչությունների կազմակերպման վտանգը:
 
Հանգամանք, որ փորձագետներին դեռ շաբաթներ առաջ էր ստիպել նորովի գնահատել միջազգային ահաբեկչության կողմից նետված մարտահրավերները, և այս պահին արդեն ասպարեզում են ամենատարբեր գնահատականներ: Pew Research Center–ի վկայությամբ, օրինակ, Արևմուտքի բնակչության մոտ 50%–ը նույնիսկ ոչ թե պետության առջև ծառացած համընդհանուր–վերացական, այլ անձնական/ֆիզիկական անվտանգության խնդիր է նկատում միջազգային ահաբեկչությունը՝ դրանում իսլամական գործոնը դոմինանտ համարելով: Ինչ վերաբերում է Արևելքին և աֆրիկյան երկրներին՝ այստեղ ահաբեկչությունն անձնական անվտանգության խնդիր է դիտարկում բնակչության սոսկ 42%–ը:
 
Եվրոպայում ամենաշատը՝ 67%–ով, իրեն խոցելի է զգում Ֆրանսիան: Նրան հետևում է Իսպանիան, որտեղ, որքան էլ զարմանալի թվա, բնակչության 60%–ն է սարսափում ահաբեկչությունից: 56%–ով անհանգստացած է Գերմանիան, 53%–ով՝ ԱՄՆ–ն, 53%–ով՝ Իտալիան, 52%–ով՝ Մեծ Բրիտանիան և այլն: Եվ հետաքրքիր է, որ այս ֆոնին ահաբեկչության չաճող և նույնիսկ նվազման մակարդակ է գրանցվել դրանից անընդհատ ցնցվող Թուրքիայում՝ 19%, և Ռուսաստանում, որտեղ բնակչության միայն 22%–ն է միջազգային ահաբեկչությունը անձնական խնդիր համարում:
 
Փորձագետները գլուխ են ջարդում այս դիլեման հասկանալու, որովհետև ակնհայտ է, որ մարդիկ նոր ահաբեկչությունների հնարավորությունը կամ դրա հետ կապված տագնապը այնքան էլ ռեալ իրականությամբ, իրական սպասումներով ու նախադեպերով չեն պայմանավորում: Մյուս կողմից էլ այլևս ապացուցված է, որ աշխարհի մոտ 40 երկրներում և 45435 մլն մարդկանց շրջանում անցկացված արդյունքների վկայությամբ՝ ամենաշատը Արևմուտքում և հատկապես Արևմտյան Եվրոպայում են մարդիկ անհանգստացած ահաբեկչությունից և, փաստորեն, Եվրամիության կողմից վարվող միգրացիոն քաղաքականությունն են որպես հիմնական պատճառ մատնանշում: Փաստ, ինչն էլ իր հերթին մեկ այլ եզրակացության տեղիք է տալիս՝ արևմտյան ազգայնականության հնարավոր անկառավարելի բռնկման հետ կապված, ինչը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ գլոբալ մասշտաբով: Եվ ինչի առիթով ահա փորձագետները դարձյալ վտանգի կոչնակ են հնչեցնում:
AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank