Yerevan, 17.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեր երազանքների երկիրը

INTERVIEW
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Financial Times–ի FDI MAGAZINE պարբերականին
 
– Որո՞նք են այն գերակայությունները, որոնց ցանկանում եք անմիջապես անդրադառնալ՝ որպես վարչապետ:
 
– Անկեղծ ասած, վարչապետի աշխատանքը ենթադրում է, որ ցանկացած խնդիր գերակա է: Տնտեսական աճ, սոցիալական հարցեր, առողջապահություն և պայքար կոռուպցիայի դեմ. չի կարելի ասել, թե այս ոլորտը գերակա է, իսկ մյուսը՝ երկրորդային: Թերևս, վարչապետի և գործարարի աշխատանքի և գործողությունների տարբերությունն այն է, որ վարչապետը չի կարող իրեն թույլ տալ առաջնահերթություններ սահմանելու և միայն կարևորագույն խնդիրներով զբաղվելու շքեղությունը: Ըստ իս՝ ահա թե որն է մեր առաջին գլխավոր խնդիրը. մեզ անհրաժեշտ է կապ հաստատել հասարակության հետ, որպեսզի մեր ազգը հասկանա, հավատա և արձագանքի մեր կողմից ուղարկվող ազդակներին: Դա վերաբերում է թե` տնտեսվարողներին, թե՛ հանրության լայն շրջանակներին: Մեզ համար շատ ավելի հեշտ կլինի բարելավել իրավիճակը, երբ մեր ազգը մեր դաշնակիցը լինի և սատարի մեր առաջարկած ծրագրերին:
 
– Տնտեսական ի՞նչ նախաձեռնություններ կամ ծրագրեր ունեք:
 
– Մենք արդեն իսկ ներկայացրել ենք Կառավարության ծրագիրը, որում ընդգծել ենք, թե ինչ ենք անելու: Ցանկանում եմ շեշտել մի քանի հիմնական թեմաներ:
 
Առաջինը. մեզ անհրաժեշտ է ստեղծել իսկապես ազատ, մրցակցային և արդար միջավայր բիզնեսի համար: Վստահ ենք, որ մեր ազգի ստեղծարար ներուժը և գործարար ձիրքը թույլ կտան մեր բիզնեսներին շատ արագ տեմպերով աճել նման միջավայրում: Ավելին, եթե հստակ ազդակներ ուղարկենք, օտարերկրյա ներդրողները նույնպես կարձագանքեն և մուտք կգործեն մեր շուկա, եթե վստահություն տածեն խաղի կանոնների հանդեպ:
 
Երկրորդը. հաշվի առնելով մեր տնտեսության ներկայի վիճակը՝ մենք խթանելու ենք բիզնեսներին, թերևս, կառավարության համար ոչ այնքան ավանդական եղանակով. պատրաստվում ենք ստեղծել հիմնադրամներ, որոնք ֆինանսավորում կտրամադրեն տարբեր ոլորտների, օրինակ՝ գյուղատնտեսությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, ՓՄՁ–ներին և այլն:
 
Երրորդը. ստեղծելու ենք ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ մասնավոր և պետական հատվածների տաղանդաշատ ներկայացուցիչների հետ քննարկելու և մշակելու ենք երկարաժամկետ ռազմավարություններ, ծրագրեր և բարեփոխումներ, ի վերջո՝ որոշելու ենք, թե ինչ ուղղությամբ է ընթանալու Հայաստանը:
Ամփոփելով կարող եմ նշել, որ ստեղծելու ենք առավել նպաստավոր և հարմարավետ պայմաններ ստեղծարար և եռանդուն անհատների համար՝ նրանց տեսանելի դարձնելով մեր ապագայի հորիզոնները, որպեսզի բոլորը մասնակից դառնան այդ ապագան կերտելու գործին: Ցանկանում ենք բոլորին ցույց տալ մեր երազանքների երկիրը:
 
– Օտարերկրյա ուղղակի ներդրումներն ինչպիսի՞ տեղ են զբաղեցնում Ձեր տնտեսական ծրագրերում, և նախատեսո՞ւմ եք արդյոք մասնավորեցնել որևէ ձեռնարկություն:
 
– Օտարերկրյա ուղղակի ներդրումները հույժ կարևոր են մեզ համար՝ ոչ միայն տնտեսական աճին նպաստելու և լրացուցիչ ներդրումների, այլև կառավարման նոր մշակույթ ներգրավելու տեսանկյունից, որի միջոցով նաև ցույց կտանք, որ մեր երկիրը բաց է, որը բազմապատկող դրական ազդեցություն կունենա մեր կյանքի այլ ոլորտների, օրինակ՝ զբոսաշրջության վրա:
 
Ինչ վերաբերում է մասնավորեցմանը, ապա կարծում եմ, որ Հայաստանը նախկին խորհրդային պետությունների շարքում առավել ազատական պետություններից է: Պետական գույքի ծավալն իսկապես շատ փոքր է: Այնուհանդերձ, վստահ եմ, որ մասնավոր կառավարումը միշտ պետականից ավելի լավ է. այն նվազեցնում է կոռուպցիայի ռիսկերը, բարձրացնում օգտակար գործողության գործակիցը և այլն: Ուստի, մտադիր ենք բիզնեսի տրամաբանություն ունեցող ամեն բան, բացառությամբ շատ առանձնահատուկ ոլորտների, ինչպիսիք են անվտանգությունը և պաշտպանությունը, կա՛մ մասնավորեցնել, կա՛մ հանձնել մասնավոր կառավարման:
 
Կարծում եմ, որ մեր տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը շատ հետաքրքիր է և գրավիչ. այն լի է հրաշալի ներուժով և հնարավորություններով: Մեր գյուղատնտեսության, ոսկեգործության, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտները նույնպես օտարերկրյա ներդրումներ ներգրավելու մեծ ներուժ ունեն:
 
– Տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը խրթին է: Ինչպե՞ս եք վարվում այդ նուրբ իրավիճակում, և ինչպե՞ս կարող եք ի հեճուկս դրան ավելացնել տնտեսական ինտեգրումը:
 
– Ինչ վերաբերում է մեր արտաքին քաղաքականությանը, ապա մեր գործողություններով և քաղաքականությամբ միանշանակորեն հղելու ենք այն ազդակը, որ մենք շատ ազնիվ և անկեղծ ենք մեր գործընկերների հետ: Մեկ պետության հետ չենք համագործակցելու՝ ի վնաս այլ պետությունների: Մեր պետության և մեր հարևան պետությունների չափը մեզ համար հիմնավորում են այն մոտեցումը, որ մեզ պետք է իսկապես կենտրոնանալ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Այդ տեսանկյունից, կարծում եմ, տարածաշրջանային համագործակցությունը նոր հնարավորություններ կբացահայտի մեր բիզնեսների համար:
 
Մեզ նաև անհրաժեշտ է բոլորին համոզել, որ մենք շատ հանդուրժող ազգ ենք, թեպետ բոլորը մեզ ճանաչում են որպես հակամարտության կողմի: Կարծում եմ, որ մեր կենսակերպն ապացուցում է դա, քանի որ մեր ազգի երեք քառորդն ապրում է արտերկրում՝ որպես այլ պետությունների օրինապահ քաղաքացիներ: Մենք բավարար չափով զգացել ենք պատերազմների հետևանքները, որպեսզի շատ զգայուն լինենք խաղաղության արժեքի նկատմամբ, և մեզ շատ է մտահոգում մեր անվտանգությունը:
 
– Ի՞նչ կցանկանայիք, որպեսզի այլ պետությունների քաղաքացիները և ընկերություններն իմանային Հայաստանի մասին, որը նրանք հնարավոր է դեռևս չգիտեն:
 
– Մենք գիտենք խաղաղության արժեքը և շատ երախտապարտ ենք մեր բարեկամներին:
Պետականություն ունեցող ամենահին ազգերից մեկն ենք: Երևանը Հռոմից 50 տարով ավելի հին է: Երևանում շատ մոտ գտնվող Շենգավիթի տարածքը 6000 տարեկան է՝ քաղաքակրթություն, որը 1000 տարով ավելի հին է, քան եգիպտական բուրգերը: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք: Տպագրություն նախաձեռնած առաջին պետությունների շարքում ենք եղել: Գործարարներին և զբոսաշրջիկներին առաջարկում ենք գալ Հայաստան, հյուրընկալվել մեզ մոտ և դառնալ մեր բարեկամը:
 
Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System