Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Անհրաժեշտ է միասնական լինել հզոր հայրենիք ունենալու համար. Ամո Շարոյան

SOCIETY

 «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը վստահ է, որ Հայաստանում Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին հասարակությունը համաձայնության կգա մի գաղափարի շուրջ: «Բարեկեցիկ և ապահով երկրում ապրելու համար անհրաժեշտ է միասնական լինելՀավատացած եմոր Ազգային ժողովի առաջիկա ընտրություններն անհամեմատ  թեժ ենանցնելու»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շարոյանը:

Խորհրդի նախագահի խոսքով` կարևորն առաջիկա ընտրություններում պետության, պետականության, առողջ, մտածողության և մշակույթի ուժը տեսնելն է: «Պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ բացթողումներով հանդերձ ընտրական գործընթացն ավարտվի ձեռքբերումներով»,-ասաց նա:

Ըստ Շարոյանի`երկրի կայունությունը, անվտանգությունը, խաղաղությունը պետք է պահել համերաշխությամբ, միասնությամբ և «աչքի լույսի պես»: Նա մեջբերեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը. «Ժամանակն է, որ բոլորս կարևորենք մեր երկրում տնտեսական և քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը, որոնք ինքնանպատակ չեն և իրականացվում են անվտանգ հայրենիք ունենալու, սեփական հողի վրա հազարամյակներ ապրելու և արարելու նպատակով»: 

Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահն ընդգծեց, որ պետք է ուժեղ լինել, քանի որ այսօրվա աշխարհն օգնում և գնահատում է նրան ով հզոր է, ինքն է իրեն օգնում, մրցունակ է, պատվախնդիր, հավասարակշռված և կանխատեսելի:

Նա կարծում է, որ պետք է լինել սոցիալապես արդար և պատասխանատու` վստահ,  որ հանրության ձայնը լսելի կլինի: «Իդեալական, օրինակելի ընտրություններ գուցե չկարողանանք ապահովել, սակայն անհրաժեշտ է պատրաստ լինել մեր հասարակության ընտրությանը»,-շեշտեց Շարոյանը:

Նա հատկապես կարևորում է ՀՀ Ազգային Ժողովում ազգային փոքրամասնություններին տեղեր հատկացնելը: «Փառք Աստծո այդ խնդրահարույց հարցը լուծվեց և մեր հանրապետության ազգային փոքրամասնություններն իրենց ներկայացուցիչը կունենան մեր ներկայացուցչական մարմնում»,-ասաց  նախագահը:

Շարոյանի խոսքով` վերը նշված իրադարձությունը բարձրացնում է ազգային փոքրամասնությունների պատասխանատվությունը: Նա կրկին մեջբերեց ՀՀ նախագահի խոսքը. «Ես համոզված եմ, որ ցանկացած երկրի ամենամեծ և կարևոր ռեսուրսը մարդն է, որն ուսումնասիրում և արարում է, երազում և ստեղծագործում, պայքարում և աշխարհն ավելի լավը դարձնում»:

ՀԿ նախագահը կարծում է, որ քաղաքական բոլոր ուժերն անկախ դիրքից և գաղափարախոսությունից անկեղծորեն պետք է նվիրվեն Հայաստանի քաղաքացիական ապագայի պայքարին: Ըստ նրա`բոլոր ուժերը` իշխանամետ, ընդդիմադիր, քաղաքացիական շարժումները պետք է պարզ գիտակցեն և աշխուժորեն ձեռնամուխ լինեն երկրի կայունացմանը, հզորացմանը, անվտանգությանը ու բարեկեցությանը:

Շարոյանը համոզված է, որ ՀՀ-ում ստացած դաստիարակությունը, իրենց բարոյական նկարագիրը, հայրենիքի հանդեպ պարտքը, իրենց երբեք չեն շեղի ճիշտ ուղուց` հավերժ և ուժեղ Հայաստան ստեղծելու նպատակից:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank