ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Հասան Ռոհանի
POLITICSՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Երևանում պաշտոնական այցով գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
«Մենք անդրադարձել ենք ԼՂ հակամարտության խնդրին, նշել, որ մեզ համար Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամ երկրներ են ու հուսով ենք, որ ականատեսը կլինենք տարածաշրջանում կայուն խաղաղութան, որը կլինի ամբողջ տարածաշրջանի օգտին: Անկասկած, ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կուզենայինք ականատեսը լինել խաղաղ ճանապարհով հարցի կարգավորմանը»,- հայտարարեց Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը նշեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: «Մենք պետք է բոլոր երկրների հետ կարողանանք տվյալ ոլորտում ունենալ փոխգործակցություն, որ ահաբեկչութան դեմ պայքարում ունենք արդյունավետ հանգուցալուծում»,-ասաց նա:



