Իրանն արգելել է իր մարզիկներին այցելել Թուրքիա
INTERNATIONAL NEWSԻրանի սպորտի նախարարությունն արգելել է բոլոր սպորտային ակումբներին այցելել Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Նախարարությունը հանձնարարել է բոլոր սպորտային ֆեդերացիաներին ակումբներին և մարզիկներին չուղարկել Թուրքիա, քանի դեռ համապատասխան հանձնարարական չի լինի:
Թուրքիայում Իրանի դեսպանատնից հայտնել են, որ արգելքի մասին որոշումն ընդունվել է «Թուրքիայում տիրող իրադրությունն ու անվտանգությունը հաշվի առնելով»:
Դեկտեմբերի 20-ին Իրանի ԱԳՆ-ն հորդորել էր իր քաղաքացիներին այցելել Թուրքիա միայն խիստ անհրաժեշտության դեպքում և մեծամասամբ խուսափել այդ երկիր գնալուց: Բացի այդ, ժամանակավորապես փակվել էին Ստամբուլում, Էրզրումում և Տրապիզոնում Իրանի հյուպատոսարանները:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



