Կայսերիի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումը
SOCIETYԹուրքիայի Կայսերի քաղաքում դեկտեմբերի 17-ի առավոտյան իրականացված ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Խմբավորումը համացանցի միջոցով արած հայտարարության մեջ նշել է, որ այդ քայլով ցանկացել է վրեժ լուծել քրդերի դեմ իրականացվող գործողությունների համար:
Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյանպայթյուն է տեղի ունեցել: Զինվորականներին տեղափոխող ավտոբուսի կողքը պայթեցվել է ավտոմեքենա: Պաշտոնականտվյալներով` զոհվել է 14 զինվոր, 56-ը վիրավորվել են: Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատու ենճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



