Ռուսաստանը տեղ չի գտել ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքների նոր ցուցակում
SOCIETYՌուսաստանը տեղ չի գտել ԱՄՆ-ի ազգային անվտանգության սպառնալիքների ցուցակում, որը կազմվել Է երկրի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին գրել Է Foreighn Policy-ն:
Հրատարակության տեղեկությունների համաձայն՝ պաշտպանական քաղաքականության գերակայությունների թվում նշվել են ԻՊ-ի դեմ պայքարը, Չինաստանի եւ ԿԺԴՀ-ի գործողությունների մշտական վերահսկողությունը, ԱՄՆ-ի զինված ուժերի արդիականացումը եւ նրանց ֆինանսավորման սահմանափակումների վերացումը, կիբեռգրոհներին հակազդելը եւ Պենտագոնի ավելի արդյունավետ աշխատանքը:
Ընդսմին Foreighn Policy-ն հղում Է անում Թրամփի անցումային թիմի՝ անունը չնշված աղբյուրի, որը կազմել Է հիմնական արտաքին քաղաքական սպառնալիքների ցուցակը եւ այն փոխանցել Պենտագոնին: Սակայն ընտրված նախագահի վարչակազմում հայտարարում են, որ այդ փաստաթուղթը չի կարելի սպառիչ համարել, այն դեռեւս կհամալրվի:
Ավելի վաղ Պենտագոնը քանիցս Ռուսաստանը համարել Է թիվ մեկ ռազմական սպառնալիքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



