Գալուստ Սահակյանն ի գիտություն է ընդունել Ռուբիկ Հակոբյանի դիմումը
SOCIETYԱզգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին նամակով դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով ընթերցելով պատգամավորի նամակը՝ ասաց, որ այն ընդունվել է ի գիտություն:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը սեպտեմբերի 17-ին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունը լքելու և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին: Ռուբիկ Հակոբյանն իր որոշումը հիմնավորել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քաղաքական տարաձայնությունների առկայությամբ:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



