Yerevan, 28.September.2026,
00
:
00
BREAKING


Վատիկանում Պապի նոր ընտրություններ են երազում

INTERNATIONAL NEWS
Անցած կիրակի Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշեց իր 80–ամյակը: Հերթական անգամ մերժելով կարդինալական ճոխ միջոցառումների անցկացման ցանկությունը՝ նա իր հետ ճաշի հրավիրեց Սբ Պետրոսի հրապարակում ապրող ութ անտունների, Առաքելական պալատում աղոթեց աշխարհի խաղաղության համար և, առաջին իսկ ժամերին, երախտագիտություն հայտնեց՝ ողջ աշխարհից ստացած մոտ 50000 շնորհավորանքների համար: Պապն, ի դեպ, այս տարիքում անգամ կենսախինդ է թվում և, իհարկե, անհամեմատ երիտասարդ: Այդուհանդերձ, սա մի տարիք է, որում կարդինալները Կոնկլավում զրկվում են ձայնի իրավունքից՝ Պապի ընտրության ժամանակ քվեարկելու համար: Եվ քանի որ Պապական աթոռն այլևս ցմահ չի համարվում, (այլ կերպ ասած՝ ցանկացած Պապ ցանկացած ժամանակ ազատ է թողնել իր գործը և հանգստանալ տարիքային անհամեմատ ակտիվությունից և ոչ միայն. Ֆրանցիսկոս պապի՝ վերջերս ընդունած մի որոշման համաձայն՝ այսուհետ Եկեղեցու ցանկացած ծառայող, որ կբոլորի 80–ամյակը, մեխանիկորեն կազատվի աշխատանքից), Վատիկանում շրջանառվում են լուրեր, թե, հնարավոր է, այս մի Պապն էլ իր նախորդի նմանությամբ ժամանակից շուտ հեռանա ասպարեզից: Բայց մինչ այդ Պապը, կարծես թե, փորձում է ավարտել իր առաքելությունը, որ Կաթոլիկ եկեղեցու բարեփոխումներով է արտահայտվում: Կենսախինդ, հնարավորինս մաքուր ու երիտասարդ եկեղեցի: Եկեղեցի, որ կանգնած է տկարների ու աղքատների կողքին՝ ահա Պապի հավատամքը, որ, խոստովանենք, դանդաղ է ընթանում: Համենայն դեպս, Պապին առայժմ հաջողվել է բյուրոկրատիայի ու տարատեսակ սխալների մեջ թաղված վերնախավի միայն մեկ երրորդին փոխարինել ավելի ընդունելի՝ հոգևոր խնդիրներն իրապես առաջնային նկատող սպասավորներով, իսկ տարատեսակ խարդավանքների ու սպեկուլյացիաների մեջ գլխովին թաղված վատիկանյան բանկի մասին խոսելն անգամ ավելորդ է: Այստեղ, չնայած պատմության մեջ առաջին անգամ անցկացված աուդիտին, դեռ այնքան անելիք կա, որ ցանկացած մեկը կմոլորի:
 
Բայց Ֆրանցիսկոս պապը դեռ համառում է: Թեպետ ակնհայտորեն տառապում է ռադիկուլիտից և թոքերի հետ կապված խնդիր ունի, քչերն են հիշում, որ նա ազատ օր վերցնի կամ չզբաղվի եկեղեցական խնդիրներով: Նախկինի պես՝ նաև համեստ կենցաղվարություն ունի: Ապրում է ոչ թե պապական պալատում կամ Կաստել–Գանդոլֆո դղյակում, այլ վատիկանյան հյուրանոցի սովորական մի սենյակում, որտեղ միայն մի բազմոց կա, փոքրիկ պահարան ու գրասեղան: Սակավապետ է, սնվում է մյուսների, հաճախ՝ հյուրերի հետ միասին, չի օգտվում պապամոբիլից ու բոլոր այն շքեղություններից, որ Պապական աթոռն է ենթադրում: Իսկ ծննդյան օրերին էլ գերադասում է որբատներում հյուրընկալվել, խեղճերի, տկարների հետ անցկացնել օրը և կամ, ինչպես անցած տարի, արտոնել, որ ճիշտ իր պատշգամբի տակ երիտասարդները արգենտինական տանգո պարեն:
 
Բնականաբար, այս ամենը շփոթեցնում է Կաթոլիկ եկեղեցու օրթոդոքս կարծրամիտներին: Եվ միջազգային մամուլում էլ գնալով ավելի ու ավելի շատ են տեսակետներ հայտնվում այն մասին, թե Պապն առհասարակ կորցրել է ավանդական կաթոլիզմի ընկալումը և, հնարավոր է, երբևէ չի էլ ունեցել այն: Իտալիայի, ԱՄՆ–ի և Գերմանիայի չորս կարդինալներ, օրինակ, այդպես էլ չեն հասկանում՝ Պապը միտումնավո՞ր է իր համար գրված տեքստերը մի կողմ դնում ու խոսում՝ ոնց պատահի, թե՞ հեգնում է իրենց: Կամ՝ դիտմա՞մբ է կոտրում ընդունված բոլոր ավանդույթները, թե՞ պարզապես այդկերպ իր վերաբերմունքն է արտահայտում նվիրապետության սպասավորների նկատմամբ:
 
Ինչ էլ որ լինի՝ ակնհայտ է, որ Վատիկանում շունչները պահած են հետևում զարգացումներին և երազում նոր Պապական ընտրությունների մասին: Այս իմաստով՝ լիովին համաձայն ենք BBC–ով հնչած այն վարկածին, որ՝ եթե Պապն իսկապես էլ հոգնի և ձեռքը թափ տալով՝ ժամանակից շուտ հեռանա Վատիկանից, այնպիսի դաժան մրցակցություն կսկսվի Աթոռի և ամեն բան իր շրջան վերադարձնելու համար, որ սարսափելի է նույնիսկ երևակայել:
 
Աստված տա, իհարկե, որ Ֆրանցիսկոս պապը, որին սիրում են ոչ միայն կաթոլիկների շրջանում, դեռ երկար ու առողջ բազմի իր աթոռին: Աստված տա՝ որ հաջողի նաև բարեփոխումներում, որովհետև այն տեսքը, որ ներկայիս Կաթոլիկ եկեղեցին ունի, անկեղծ ասած, դժվարությամբ է Աստծո տուն հիշեցնում…
 
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead