Հզոր պայթյուն ճապոնական դպրոցում. կան վիրավորներ
SOCIETYՃապոնիայում տարրական դպրոցում պայթյուն է տեղի ունեցել: Ըստ նախնական տվյալների՝ վիրավորվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Նրանցից չորսը շտապ հոսպիտալացվել է, տեղեկացնում է РЕН ТВ-ն:
Տեղացի լրագրողները հաղորդում են, որ պայթյունը տեղի է ունեցել խոհանոցում: Ներկայումս ստույգ պատճառը հայտնի չէ, սակայն այդ օրը դպրոցում անցկացվում էին միջատների ոչնչացմանն ուղղված աշխատանքներ:
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները: Տեղում աշխատում են հրշեջներն ու փրկարարները:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



