Քրիսթին Լագարդը չի վիճարկելու դատարանի եզրակացությունը
INTERNATIONAL NEWSԱրժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդը շնորհակալություն է հայտնել կազմակերպության գործադիր խորհրդին աջակցության համար ու հայտնել է, որ չի վիճարկելու դատավճիռը։
Հիշեցնենք, որ դատարանը Քրիսթին Լագարդին մեղավոր է ճանաչել անփութության մեջ մեղադրանքի մեկ կետով, բայց որոշել է պատիժ չնշանակել։
«Ես դժգոհ եմ այս որոշումից, բայց գալիս է պահը, երբ պետք է կանգ առնել, շրջել էջը ու առաջ շարժվել։ Ես կշարունակեմ աշխատանքը բոլոր նրանց հետ, ովքեր վստահում են ինձ։ Այնպես որ ես չեմ բողոքարկի ու որպես ԱՄՀ ղեկավար իմ բոլոր ջանքերը կկենտրոնացնեմ իմ մանդատի կատարման վրա»,- մեջբերում է Լագարդին ՄԱԿ ռադիոն։
Լագարդը ասել է, որ իր ամբողջ մասնագիտական գործունեության ընթացքում իր պարտականությունները կատարել է պատասխանատվությամբ ու առաջնորդվելով հասարակական բարօրությամբ։ Նրա խոսքով դատավարությունը իրեն չի շեղվել իր պարտականությունների կատարումից։



