ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
INTERNATIONAL NEWSՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան Պաշտպանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին: Տատյանա Մոսկալկովան գրառում է կատարել հուշամատյանում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



