Արեւելյան Հալեպից տարհանվել են 300-ից ավելի հիվանդներ ու վիրավորներ. ԱՀԿ
INTERNATIONAL NEWSՍիրիայում արեւելյան Հալեպից ավելի քան 300 հիվանդներ ու վիրավորներ են տարհանվել մարդկանց դուրսբերման գործողության շրջանակներում: Այդ մասին հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի քարտուղար Թարիք Յազարեւիչը:
«Վերջին տվյալների համաձայն՝ մենք 301 հիվանդների եւ վիրավորների ենք տարհանել արեւելյան Հալեպից: Նրանցից 93-ը տեղափոխվել են Թուրքիայի հիվանդանոցներ, իսկ մնացածները՝ Իդլիբ եւ Հալեպի արեւմտյան արվարձանների հոսպիտալներ»,-ասել Է նա:
Յազարեւիչի խոսքով՝ տարհանվածների թվում կա 67 երեխա:
Իր հերթին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) մամուլի քարտուղար Կրիստա Արմսթրոնգը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ լույս դեկտեմբերի 20-ի գիշերը ԿԽՄԿ-ին հաջողվել Է արեւելյան Հալեպից տարհանել 14 վիրավորների:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
3
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
4
Junius is back — with a new tournament and valuable prizes
5
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6



