Բեռլինի տոնավաճառի վրա գրոհի մեջ կասկածվողը մերժել Է բոլոր մեղադրանքները
SOCIETYԲեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառի վրա գրոհելու կասկածանքով ձերբակալված անձը հարցաքննության ժամանակ մերժել Է բոլոր մեղադրանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին հայտնել Է dpa գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների մի աղբյուր:
«Քսաներեքամյա տղամարդն առայժմ մերժում Է բոլոր մեղադրանքները»,-հայտարարել Է աղբյուրը:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Գերմանիայի ոստիկանությունը պարզել Է բեռնատարի վարորդի ինքնությունը, որը Բեռլինում վրաերթի Է ենթարկել սուրբծննդյան տոնավաճառի այցելուներին: Խոսքը Պակիստանից սերված Նավեդ Բ-ի մասին Է, որը ծնվել Է 1993 թվականին:
Independent թերթի տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածն ապրում Էր Բեռլին-Տեմպելհոֆ փակ օդանավակայանի տարածքում փախստականների համար նախատեսված կենտրոնում:
Ոստիկանության տվյալներով՝ Նավեդը գերմանական Պասաու քաղաք Է ժամանել 2015 թվականի դեկտեմբերին: Թե հատկապես որ երկրից Է նա ժամանել, չի ճշտվում:
Ավելի վաղ նա արդեն իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնվել Էր մանր իրավախախտումների պատճառով:
Դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում Վիլհելմ կայսեր հիշատակի եկեղեցու մերձակա սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմության մեջ Է մխրճվել բեռնատար ավտոմեքենան: Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով երեկոյան ժամը 8-ին մոտ: Բեռնատարը 50-80 մետր անցել Է տոնավաճառի տարածքում՝ բազմության մեջ մխրճվելով 60-80 կիլոմետր/ժամ արագությամբ:
Ըստ վերջին տվյալների, ողբերգության հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել Է 12-ի, եւս 50 հոգի հոսպիտալացված Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



