Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Սարավան-«Զանգեր», Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Բերդ-Ճամբարակ, Մարալիկ-Լանջիկ, Մարալիկ-Արթիկ, Վարդաղբյուր-Աշոցք, Ծովամարգ-Ամասիա, Սիսիան-Կապան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
1
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card
2
Book by March 31 and get 15% off your FINTECH360 ticket
3
AraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard
4
Up to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalary
5
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am



