Թուրքիայում ՌԴ դեսպանատան մոտ անվտանգության խստացված միջոցառումներ են
INTERNATIONAL NEWSԹուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո դեսպանատան մոտ անվտանգության խստացված միջոցառումներ են ձեռնարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Դեսպանատան դիմաց գտնվող պողոտան փակվել է երթևեկության համար: Դեսպանության մոտ մեծ թվով ոստիկաններ են և ջրցան մեքենաներ:
Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել է ԹուրքիայումՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել Õ §: Մարդասպանը վանկարկել է «Ալլահ-ու աքբար» («Աստված մեծ է»), «Հալեպը չենք մոռանա» և այլն։ Նա ևս չեզոքացվել և սպանվել է թուրք իրավապահների կողմից:



