Ավստրալիան եւ Ֆրանսիան սուզանավերի կառուցման՝ 41 մլրդ դոլար գնահատվող համաձայնագիր են ստորագրել
SOCIETYԱվստրալիան եւ Ֆրանսիան ստորագրել են 12 սուզանավերի կառուցման համաձայնագիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Ավստրալիայի կողմից համաձայնագիրն ստորագրել Է վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը, Ֆրանսիայի կողմից՝ պաշտպանության նախարար Ժան Իվ լը Դրիանը: Դա տեղի Է ունցել Ադելաիդա արդյունաբերական քաղաքում, որտեղ եւ պլանավորվում Է տեղաբաշխել արտադրությունը: Գործակալության տվյալներով՝ Ֆրանսիան Ավստրալիային առաջարկել Է «Բառակուդա» դասի դիզելային-Էլեկտրական սուզանավեր:
Պարտավորագրի գումարը գնահատվում Է 41 միլիարդ դոլար, եւ կապիտալ շինարարության խոշորագույն նախագիծն Է Ավստրալիայի պատմության մեջ, նշել Է Թեռնբուլը:
Շուրջ 2,8 հազար մարդ կմասնակցի արտադրությանը, որը կսկսվի 2022 թվականին: Սուզանավերի կառուցման հայտամրցույթը ճապոնացի եւ գերմանացի մրցակիցներից շահել Է Ֆրանսիայի DCNS ընկերությունը, որն իր ներկայացուցչություններն Է բացել Ադելաիդայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



