ԱՄՀ-ի ղեկավարությունը վստահություն հայտնեց Քրիստին Լագարդին
INTERNATIONAL NEWSԱրժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը վստահություն Է հայտնել հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդին այն բանից հետո, երբ ֆրանսիական դատարանը նրան մեղավոր ճանաչեց «անփութության մեջ իր ծառայողական պարտականությունները կատարելիս», երբ նա զբաղեցնում Էր երկրի Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը (2008-2010 թվականներ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՀ-ի հայտարարության մեջ, որը հրապարակված Է գերատեսչության կայքում:
Գործադիր խորհուրդը քննարկման ընթացքում ուշադրության Է առել բոլոր գործոնները, այդ թվում՝ ղեկավարի պաշտոնում Լագարդի «առաջնակարգ ձեռքբերումները», «ամբողջ աշխարհում նրա նկատմամբ մեծ հարգանքն ու վստահությունը»:
«Այդ կապակցությամբ գործադիր խորհուրդը վերահաստատում Է լիակատար վստահությունն իր պարտականությունների արդյունավետ կատարումը շարունակելու Լագարդի ընդունակության հարցում»,-ասված Է փաստաթղթում:



