Դեսպան Կառլովի սպանությունն ուղղված Է ՌԴ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացման դեմ. Լավրով
INTERNATIONAL NEWSՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության պատվիրատուներին չի հաջողվի խափանել ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանության մեջ, որը զետեղված Է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:
«Դա սարսափելի ողբերգություն Է: Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր ռուսաստանցիներին, որոնք այսօր ծաղիկներ են բերել, չնայած ուշ ժամին: Ես հսկայական քանակությամբ հեռախոսազանգեր ու ինտերնետ-հաղորդագրություններ եմ ստացել: Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես ռուսաստանցիներից ստացել բազմաթիվ ցավակցություններ ու խնդրանքներ՝ ամենաանկեղծ ցավակցությունը հայտնելու գազանաբար սպանված Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի ընտանիքին»,- նշվում Է մեկնաբանության մեջ:



